Արցունքների դարպաս

Share

նեղուցը գտնվում է Եմենի և Ջիբութիի միջև։ Այն Կարմիր ծովը միացնում է Ադենի ծոցին և Հնդկական օվկիանոսին։ Գուցե թվա, թե այն շատ փոքր է, սակայն անգամ քարտեզին նայելով պարզ է դառնում, թե ինչ մեծ նշանակություն ունի այս նեղուցը համաշխարհային ծովագնացության համար։ Նախքան Գազայի պատերազմն այս նեղուցով ամեն ամիս անցնում էր 1500 նավ։ Նեղուցն Ասիայի, Եվրոպայի ու Աֆրիկայի միջև առևտրային ամենակարևոր ճանապարհն է։ Այսինքն՝ մեծ թվով երկրների, ինչպես նաև Իսրայելի ու Եվրոպայի առևտուրը կախված է այս նեղուցից։
Սակայն նեղուցն անցնելը երբեք հեշտ չի եղել։ Մի ժամանակ այն անվանում էին «արցունքների դարպաս», քանի որ այնտեղ խորտակվել են մեծ թվով նավեր։