Էպշտեյնի պատմության մասին այս օրերին շատ է խոսվում։ Եկեք այն դիտարկենք մեկ այլ տեսանկյունից։ Կարիբյան ծովի կենտրոնում գտնվող Էպշտեյնի կղզին մասնավոր կղզի է, բայց նախատեսված չէ հանգստի համար։ Կղզին ավելի շատ նման էր մութ թատրոնի բեմի՝ իր դերասաններով, որոնց ընտրությունը պատահական չէր։
Կղզու սեփականատերը՝ Ջեֆրի Էպշտեյնը լուռ և խորհրդավոր միլիարդատեր էր, որը հետագայում պարզվեց, որ իր հանգիստ արտաքինի հետևում ղեկավարում էր դեռահաս աղջիկների շահագործման կազմակերպված ցանցը։