Խիղճը խոցվեց

Share

Այստեղ խոսքն այլևս քաղաքականության կամ դիվանագիտության մասին չէ։ Այստեղ լսվում է հումանիտար բեռ տեղափոխող նավի այրվելու ձայնը։
«Ազատության նավատորմի» Conscience (խիղճ) անվանումով նավը, որն ուղևորվում էր Գազա՝ շրջափակման մեջ գտնվող պաղեստինցիներին սնունդ, դեղորայք և հույս հասցնելու, Մալթայի մերձակայքում գտնվող միջազգային ջրերում թիրախավորվել է անօդաչու թռչող սարքի կողմից։