Այս շաբաթ Իրանում նշվեց իմամ Մահդիի ծննդյան օրը։ Մարդիկ դուրս էին եկել փողոցներ՝ տոնում էին իմամ Մահդիի ծննդյան օրն ու նազրի (մատաղ կամ կերակուր) բաժանում։ Խանդավառ մթնոլորտ էր տիրում երկրում։ Բայց սա միայն կրոնական տոն չէ։ Այն ավելի խորն ու պատմական համոզմունքների արտացոլումն է, որոնք դուրս են գալիս Իրանի ու շիականության սահմաններից ու կապվում նաև այլ աստվածային կրոնների հետ։