«Ինչո՞ւ այսքան պնդում Գազայի բնակիչներին տարհանելու համար»։

Share

Սա ընդամենը էքսպանսիոնիստական ծրագիր է, թե՞ կուլիսներում իրականացվող տնտեսական ու աշխարհաքաղաքական պլանի մաս:
Որոշ վերլուծաբաններ համոզված են, որ Գազայի հատվածի վերաբերյալ Դոնալդ Թրամփի ծրագիրը սերտորեն կապված է Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցքի (IMEC) հետ։ Նախատեսված է, որ այս միջանցքը Հնդկաստանը Մերձավոր Արևելքով միացնի Եվրոպային, սակայն կա մեկ լուրջ խոչընդոտ, այն է՝ Գազան և նրա բնակիչները։