Ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահի, արտգործնախարարի և նրանց ուղեկիցների զոհվելուց մեկ շաբաթ անց Իրանն այս օրերին թեւակոխել է նախընտրական փուլ, որտեղ կարճ ժամանակում թեժացել են քաղաքական ու հոսանքային ակտիվություններն ու մրցակիցների արձագանքները Twitter-ում և այլ հարթակներում։ Սա լավ առիթ է մի փոքր խոսելու Իրանի քաղաքական հոսանքների մասին…