Երբ լսում եք «ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալություն» կամ USAID անունը, երևի մտածում եք, թե խոսքը վերաբերվում է միջազգային բարեգործական կազմակերպությանը, որի նպատակն է օգնել աղքատ և ճգնաժամային երկրներին: Բայց իրականում այս կառույցի մարդասիրական քաղաքականության հետևում թաքնված է դառը և բարդ իրականություն. ԱՄՆ ՄԶԳ-ն՝ USAID, ավելի շուտ ամերիկյան քաղաքական և հետախուզական գործիք է, քան բարեգործական հաստատություն: